|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Չորեքշաբթի օրը` նոյեմբերի 4-ին, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ հանդիպել է ՀՀ նախագահ և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հավակնորդների մրցաշարի կազմակերպման վայրի հետ կապված հարցերը: ՖԻԴԵ-ի նախագահը հայտնել է, որ մրցաշարը տեղի կունենա մարտի 10-30-ը Մոսկվայում: Մրցաշարի գործընկերն է լինելու «Տաշիր» ընկերությունը:
Ինչպես հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, Լևոն Արոնյանը նույնպես կմասնակցի հավակնորդների մրցաշարին:
Բացի Արոնյանից, մրցաշարին կմասնակցեն նաև Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, Անիշ Գիրին ու Վիշվանաթան Անանդը: