կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 15:35
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Գաբալա»-ի հետ խաղի մասին

Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Գաբալա»-ի հետ խաղի մասին

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Բորուսիա»-«Գաբալա» խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Մինչ առաջին գոլը մեզ համար դժվար էր, բայց խփած գնդակից հետո մրցակցի պաշտպանության բացերը ավելի ակնհայտ դարձան, եւ մենք սկսեցինք ավելի հաճախ գրոհել: Երկրորդ գոլից հետո ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց: Մեր թիմը լավ խաղաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին:  «Գաբալա»-ն  լավ թիմ է: Գայի հետ խաղացել ենք միասին: Գիտեմ նաև Զենևին, Բեզոտոսնուն, Անտոնովին եւ Վերնիդուբին:

Ինչ վերաբերում է Բաքու չժամանելուն, ապա ես ուզում էի մեկնել, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշվեց, որ մնալու եմ Դորտմունդում»:

Խոսելով մարզադաշտի տրիբունաներում ծածանվող՝ Հայաստանի դրոշների մասին՝ Մխիթարյանն ասել է. «Գերմանիայում բազմաթիվ հայրենակիցներ ունեմ, ովքեր հաճախում են «Բորուսիա»-ի  խաղերին: Պետք չէ մտածել, թե դա կապված է ադրբեջանական թիմի դեմ խաղի հետ: Այդ երկրպագուները եկել էին ինձ համար, այլ ոչ թե ադրբեջանական թիմի դեմ երկրպագելու»:

 Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած խաղում «Բորուսիա»-ն հաղթեց 4:0 հաշվով: Թիմի 4-րդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: