|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին պարգևների հանձման արարողությունը։ Մրցանակը ստանալուց հետո Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
-․Ինչո՞վ է բացառիկ այս մրցանակը Ձեզ համար:
- Ճիշտն ասած՝ ոչ մի բանով բացառիկ չէր: Ուրախ եմ, որ կրկին դարձել եմ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցանակը հետագայում ինձ ավելի մեծ ուժ կտա, և կփորձեմ առավելագույնն անել, որպեսզի նորից արժանանամ այս մրցանակին:
- Որպես ազգային հավաքականի ավագ` ի՞նչ կասեք հիմա հավաքականում տիրող մթնոլորտի մասին:
- Բոլորը շատ լավ են տրամադրված, և լավ պատրաստվում ենք։ Բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը: Կարծում եմ` կկարողանանք լավագույն կողմերով մեզ դրսևորել և խաղալ հաղթանակի համար։
- Մոնտենեգրոյի նկատմամբ տոնած հաղթանակից հետո երկրպագուների սպասելիքները մեծացել են: Դա ավելորդ ճնշում չէ՞:
- Երկրպագուների սպասելիքները միշտ էլ մեծ են: Բոլորն էլ հաղթանակ են սպասում: Նախորդ խաղը տպավորիչ ստացվեց, և այս անգամ էլ պետք է խաղանք հաղթանակի համար:
- Ինչպիսի՞ մրցակից է Ղազախստանի հավաքականը:
- Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են մեզ համար, երբեք հեշտ մրցակիցներ չեն լինում: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք ուսումնասիրել և որքանով ենք պատրաստ: Մրցակցի խաղը դեռ ուսումնասիրում ենք, դեռ ժամանակ կա:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում։