Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի և առաջին քարտուղար Ուան Շուզենի հետ:
Արմեն Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և դեսպանատան առևտրատնտեսական հարցերով գրասենյակի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և որ կան հետագայում այն նոր ուղղություններով զարգացնելու բոլոր նախադրյալները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ծառայության նոր ծրագրերն ու հատկապես լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը: Ուան Շիցայը տեխնիկական աջակցության պատրաստակամություն հայտնեց, ինչպես նաև առաջարկեց համատեղ ուսուցման ծրագրեր իրականացնել:
Քննարկվեցին նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ ալկոհոլային խմիչքների արտահանման գործընթացի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ ալկոհոլային խմիչքների վերահսկման լիազորությունը վերջերս տրվել է Ծառայությանը:
Փաստելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներուժը բավականին մեծ է, այդ թվում և՝ սննդամթերքի ոլորտում, կողմերը համագործակցությունը հետագայում շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին: