|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման` 2014 թվականի նախահաշիվը:
Ըստ նախահաշվի' 2014 թվականի ընթացքում գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդին կտրամադրվի 289 միլիոն 113 հազար դրամ գումար:
Այդ գումարից մոտ 202 միլիոն 979 հազար դրամը պետք է ուղղվի պարգեւատրումներին, դրամական խրախուսումներին եւ հատուկ վճարներին, իսկ մնացածը' տարբեր ծառայությունների, նյութերի ձեռքբերմանը, գործուղումների, շենք-շինությունների ու սարք-սարքավորումների վերանորոգմանն ու պահպանմանը, պարտադիր վճարներին եւ այլն:
Կառավարությունը վաղվա մեկ այլ որոշմամբ` նույն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 49/2) տեղակայված բաշխիչ վահանակների և օդորակիչների վերանորոգման նպատակով նախատեսում է հատկացնել եւս 1 միլիոն 200.0 հազար դրամ, որից էլեկտրամոնտաժային աշխատանքների համար պլանավորվում է ծախսել 900 հազար, իսկ շենքերում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների համար' 300 հազար դրամ: