Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արա Աբրահամյանը, նրա եղբայրներն ու հայաստանյան «ախպերությունը» շատ ծանր են տարել, քաղաքական դաշտ մտնելու հայտարարությունից հետո, իրենց «թագավոր ախպոր» նկատմամբ սկսված դեմարշը և ելքեր են փնտրել այդ վիճակից դուրս գալու համար։ Ելքը գտնվել է. այս օրերին Ա. Աբրահամյանը զուգահեռ բանակցություններ է սկսել ռուսական իշխանությունների որոշակի թևի հետ ՝ Պետդումայի ապագա ընտրություններում Արթուր Չիլինգարովի տեղն զբաղեցնելու համար։ Չիլինգարովը Ռուսաստանի 2016-ի պառլամենտական ընտրությունների ժամանակ կլինի 77 տարեկան և, ըստ ամենայնի, առանձնապես դեմ չէ իր տեղն Աբրահամյանին զիջելուն։ Մնում է հստակեցվի՝ «ի՞նչ է անելու Արան այս տարվա գարնանը»՝գործուղվելու է Հայաստան, թե՞Պետդումա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։