կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 21:20
Աշխարհ

Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը հերթական անգամ հիշել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը

Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը հերթական անգամ հիշել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւի համար Հայաստանի լեռներում պատահած դեպքը մնում է կյանքի ամենաէքստրեմալ իրադարձությունը, հայտնում է Bryansktoday–ը։

Համցանցի օգտատերերից մեկի խնդրանքին ի պատասխան՝ նա հիշել է կյանքի ամենաէքստրեմալ պահը. «Հայաստանի լեռներում հերթական անգամ Ալիբեկի գագաթը նվաճելիս առավոտյան վազքի ժամանակ ես մարզիչիս հետ քիթ քթի հանդիպեցի հսկա արջի հետ։ Նա ցլի չափի էր։ Մենք նրան ավելի վաղ տեսել էինք անտառի մոտակայքում խաղաղ շրջելիս։ Նրա մասին բազայում լեգենդներ էին պատմում։ Որսորդներից նա մի քանի անգամ փախել էր։  

Ահա վեր մագլցելիս ես հանկարծ խռխռոցի նման մի ձայն լսեցի։ Գլուխս ձախ թեքեցի եւ քարացա։ Բառացիորեն 20 մետրի վրա տնկվել էր անտառի տիրոջ դժգոհ բրդոտ մռութը։

Ներսումս  ամեն բան միանգամից եւ սառեց եւ տաքացավ։ Արջը կարծես թե չէր սպասում առավոտյան այդքան վաղ մեզ հանդիպել,եւ հանդիպումը հաստատ նրան դուր չեկավ։

Պարզ էր, որ փախչելն անիմաստ է։ Ես նայեցի մարզիչիս, նա նույնպես քարացել էր։ Ես այնքան լարված էի, որ ուրիշ ասելու բան չգտա, բացի. «Մանվե՛լ, նայի՛ր, արջը»։

Մարդկային ձայնն առավոտյան լռության մեջ երեւի թե արջուկի համար պարզ երկնքում ամպրոպի նման  մի բան էր։ Հաջորդ վայրկյանին արջը 180 աստիճանով շրջվեց եւ շարժվեց ժայռն ի վեր։ Դժվար թե ես երբեւէ մոռանամ, թե ինչպես էր հողը փախչում ոտքերից տակից։ Արջի հետ մեկտեղ սկսեց վազել նաեւ մարզիչս։ Ես երբեք չէի տեսել, որ մարդիկ այդքան արագ վազեն։ Մի քանի վայրկյան անց նրանք երկուսն էլ անհետացան։

Այդ դեպքը կարող էր ոչ այնքան ծիծաղելի ավարտ ունենալ, եթե մենք ավելի մոտենայինք նրան։  Դրանից հետո մարզիչը միշտ հետը երկաթե մահակ էր պահում, եւ մենք ամեն անգամ անտառը հատելիս ջանում էինք հնարավորինս շատ աղմկել»։