|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կարծիքով` 2018-ին Հայաստանում նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու ընթացքում հատուկ փոփոխություններ, այդ թվում` անձերի, չեն լինի: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա»-ում կայացած տեսակամրջի ժամանակ ասաց նա:
«Իմ կարծիքով` Սերժ Ազատիչը նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը»,-նշեց ՌԴ Պետդումայի պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանը կշարունակի ապրել առանց ներքին կտրուկ շրջադարձերի:
Զատուլինը դժվարացավ ասել, թե ով կփոխարինի Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում, սակայն այն, որ խորհրդարանում որոշումները կկայացվեն խորհրդարանական մեծամասնությամբ, ակնհայտ է: «Ես խոսակցություններ եմ լսել, որ խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո քաղաքական համակարգում որևէ հատուկ փոփոխություն տեղի չի ունենա»,- ասաց նա: