| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին` ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունները, քանի որ եղել են ահազանգեր, որ եղել են անհիմն թանկացումներ:
Արտակ Շաբոյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել դեղերի շուկայում, պարզելու՝ կա՞ն չհիմնավորված գնային թանկացումներ, թե՞ ոչ: Հանձնարարվել է ուսումնասիրել դեղերի շուկայում խոշոր դիրք զբաղեցնող առաջին հինգ ընկերությունները, որոնց թվում են «Նատալի ֆարմ»-ը և «Ալֆա ֆարմ»-ը: Այս հինգ ընկերությունների գնային քաղաքականությունն ուսումնասիրվել է սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը:
Հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներ է իրականացրել կարևոր դեղերի գծով, որոնք մտնում են առողջապահության նախարարության սահմանած հիմնական դեղերի ցուցակի մեջ: Ըստ այդմ` ուսումնասիրվել է 483 անուն դեղերի գնային քաղաքականությունը: Պարզվել է, որ «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունները մոտ երեք անուն դեղերի մասով թանկացումներ ունեն:
«Ալֆա ֆարմ»-ը թանկացրել է ցավազրկող «Դիկլոֆենակ», ֆոլիաթթու և «Անկորդ» դեղերը, որը պայմանավորված է եղել այդ դեղերի ձեռք բերման գների բարձրացմամբ, իսկ «Նատալի ֆարմ»-ը թանկացրել է սրտանոթային «Ամիոդարոն» դեղը: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ սեպտեմբերին ընկերությունն այդ դեղը վաճառել է զեղչված գնով, քանի որ ժամկետը մոտենում էր ավարտին, իրականում այդ դեղը թանկ դեղ է:
Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը շարունակական ուսումնասիրելու է դեղերի շուկայում գնային քաղաքականությունը, և այն տնտեսվարողները, որոնք չհիմնավորված կթանկացնեն իրենց ապրանքը, կենթարկվեն պատասխանատվության: Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց լինել հետևողական: