|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի Քրդատափ կոչվող հանդամասում հայտնաբերվել է խոշոր տրամաչափի արկանման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
ՊՆ թիվ N զորամասի սակրավորները պայթեցրել են հրանոթի 85 մմ տրամաչափի արկը: