|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 21-ին, ժամը Ժամը 19:31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի DE100RZ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Գրիգոր Լոլիշվիլի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Vito» ավտոմեքենայի ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 1992 թ. ծնված Սաիդ Սախադ Ալին, 1993 թ. ծնված Շուշկո Սվետլանա Վադիմովնան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Մուստաֆա Շոջաին հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան:
ԱԻՆ մամուլի ծառայություն