|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սահմանադրական փոփոխություններն իրենց ծավալով ու բովանդակությամբ այնպիսին են, կարծես հեղափոխություն լինի վերևից: Դրանք պետք է արդարացնեն մեր ձգտումները՝ կառավարման ժամանակակից համակարգ, իրավունքի գերակայություն, ժամանակակից պետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա կարծիքով` խորհրդարանական կառավարման մոդելը ժողովրդավարացման ավելի լայն հնարավորություններ է ստեղծում: «Սահմանադրական փոփոխություններն այլ նպատակ չունեն, դրանցում չպետք է այլ նպատակներ փնտրել: Ասել, որ, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով, գնում ենք միակուսակցական համակարգի, անհեթեթություն է: Ավելին` կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում մի քանի կուսակցություններ տեղ կգտնեն վեցերորդ գումարման խորհրդարանում»,- ասաց Դավթյանը:
Նա անդրադարձավ նաև սահմանադրական փոխոխությունների գործընթացում ՀՅԴ-ի ներգրավվածությանը և նշեց, որ դասական այդ ուժը չէր կարող սխալված լինել իր գործողություններում, այդ իսկ պատճառով սահմանադրական փոփոխությունների գործընթացում գիտակցաբար է կանգնել իշխանությունների կողքին: