Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հրաժարական տալ չի պատրաստվում՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ ասաց նա ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում։
Արտակ Դավթյանը ԱԺ էր գնացել բանակում զոհերի հարցը քննարկելու ԱԺ երկու ՝ Պաշտպանության և անվտանգության և Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովների հետ։
Նա ասաց, որ բանակում 13 մահերից 8-ի պատճառները հայտնի են՝ 4-ը հիվանդություններից, 4-ը դժբախտ պատահարներից՝ 3-ը ձնահյուսքից։ Մյուսների հարցով զբաղվում են իրավապահները, հետևաբար, մեկնաբանել չի կարող։
Ինքնասպանության 8 դեպք կանխել են՝ ասաց Արտակ Դավթյանը։ Դերպքերը 2018 թ-ի հունիսից մինչև այսօր ժամանակահատվածում են տեղի ունեցել։ ԳՇ պետն ասաց՝ այդ զինծառայողների հետ զրուցել են, պարզել պատճառները, բայց հրապարակել չի կարող, քանի որ շատ հարցեր նեղ անձնական բնույթ են կրում։
Տաբուներ բանակում չկան՝ պատժվում են նաև հրամանատարներն ու պաշտոնյաները՝ վստահեցրեց Արթուր Դավթյանը։ Նշեց, որ սպաների պատժման, զորացրման, տեղափոխման դեպքեր են եղել։
Որտեղ ի հայտ են բերել բացթողումներ, շրջաբերականով տեղեկացրել են բոլոր զորամասերին, որպեսզի ուշադիր լինեն այդ հարցերում և կանխեն ինքնասպանության տանող զարգացումները։
ՌՈ պետի և Արցախի ՊՆ պաշտոնանկությունների մասին՝ աղմուկ հանած լուրերը նա չմեկնաբանեց, քանի որ իր լիազորությունների ներքո չէ։
Մանրամասն՝ տեսանյութում․