|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին քննարկվում է նվազագույն կենսաթոշակի հարցը: Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը զեկուցեց, որ «այն, ըստ կառավարության ծրագրի, չի կարող ցածր լինել պարենային` ծայրահեղ աղքատության գծից, այսինքն՝ 25 500 դրամից», ապա հավելեց, որ Հայաստանում մոտ կես միլիոն կենսաթոշակառուղ կա, 17 հազարից ավելի թոշակառուների ստացած գումարը ցածր է ծայրահեղ աղքատության շեմից։ «Կառավարության ծրագրային դրույթներից է առաջին հերթին հենց ծայրահեղ աղքատությունը վերացնելը»,- նշեց փոխնախարարը:
Դավթյանը մանրամասնեց նաև, որ 2018 թվականին սոցիալապես խոցելի խմբերի շուրջ 230 000 քաղաքացիների համար ընդյալնվել է որակյալ բուժօգնության տրամադրման շրջանակը, մասնավորապես` 15 հազար բուժաշխատողի համար ձեռք է բերվել առողջապահության ապահովագրական փաթեթ:
«2018 թվականի օգոստոսի 1-ից տնտեսված միջոցների հաշվին 25-30 տոկոսով ավելացել են ամբուլատոր և պոլիկլինիկական բուժաշխատողների աշխատավարձերը, ինչը շարունակվել է և 2019-ի հունվարից ավելացել ևս 15 տոկոսով»,-ընդգծեց նա:
Ըստ փոխնախարարի` Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոններն անցած տարի հիմնանորոգվել են և հանձնվել շահագործման, իսկ Վանաձորի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից տեխնիկայով: