Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հայտարարությունը:
Այն ներկայացնում ենք ստորեւ.
«- Հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանք է կատարվել, եւ հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ
- Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված եւ մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային
- ԶՈւ ձեռք բերած սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված եւ ինչն է արդյունավետ մեր բանակի համար»: