Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՄԻՊ-ի` 2015թ. տարեկան զեկույցը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին. «Դուք երիտասարդ իրավաբան եք և հարյուրավոր խնդիրների մասին եք բարձրաձայնել: Նաև ինքներդ եք խոստովանել, որ այդ խնդիրներից շատ քիչ մասն է պրակտիկ լուծում ստացել: Դուք ուղղակի արձանագրում եք, հնչեցնում եք: Եթե Ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, որովհետև չեք կարողանում կոնկրետ խնդիրը լուծել, ցանկություն չե՞ք ունենում հրաժարական տալ այդ պաշտոնից»:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ամենևին հրաժարական ներկայացնելու ցանկություն չեմ ունենում, որովհետև կատարում եմ իմ աշխատանքը այնպես, որ շատ քչերը կարող էին այն անել ավելի արդյունավետ ներկայիս թե\' օրենսդրական, թե\' հասարակական, թե\' պատմական ժամանակաշրջանի համար: Հենց տեսնեմ որևէ մեկին, որը կներկայացնի ավելի կոնկրետ ծրագրեր, թե ինչ կարող է անել այս իրավիճակում ավելի լավ, կսկսեմ քննարկել այդ հարցը: Ինչ վերաբերում է հաճույք ստանալուն, ապա ես իմ աշխատանքի առաջին իսկ օրվանից հաճույք եմ ստացել, և դա այն է, որ եթե այսօր գոնե մեկին կարողանում ես օգնել, ապա դա փակում է մնացած բոլոր դժվարությունները»:
Նա ցանկացավ պատգամավորներին, որ նույնպես իրապես օգնեն որևէ մեկին ու հաճույք ստանան դրանից: