|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին Երևանի պետական համալսարանից ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ:
Այս մասին GPnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ծառայողական քննության արդյունքում ստուգվելու է ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի պետական համալսարանից ոստիկանները բերման էին ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին: