| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Արդեն հայտնել ենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը սենսացիոն որոշում է կայացրել, որը ցմահ ազատազրկվածների գործերով աննախադեպ էր: Համաձայն այդ որոշման՝ իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ է արձակվել:
Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկա` Սողոմոնի հարազատներն ու ծանոթները արտասվելով հայտարարեցին, որ որոշումն ուշացած է:
«Վախենում ենք հայտնենք նրան՝ ուրախությունից սիրտը կանգնի»,- մեզ հետ զրույցում ասաց հարազատտներից մեկը:
Նշենք, որ դատարանից հարազատները շտապեցին հիվանդանոց՝ 21 տարի անազատության մեջ գտնվող Քոչարյանին հայտնելու այդքան սպասված լուրը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հայտնեց, որ այս որոշումը նախադեպ կդառնա, որպեսզի կոտրվի տարիներով ամրացած կարծրատիպը, և վաղաժամկետ ազատման օրենքը կիրառվի այլ դատապարտյալների նկատմամբ:
Ի դեպ, Սողոմոն Քոչարյանի գործի լուսաբանման և նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը բարձրաձայնելու հարցում մեծ է լրագրող Զարուհի Մեջլումյանի դերը:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: