| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տարածքային ամբողջականության հետ միասին պետք է գործի ուժի կիրառման բացառումը և ինքնորոշման սկզբունքը: Եթե այս երեք սկզբունքներից միայն մեկն է արծարծվում Մաքսային mիության փաստաթղթերում, ուրեմն դա նահանջ է. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով Մաքսային միության ինտեգրացիոն գործընթացներում Արցախի հիմնահարցի արծարծման մասին:
Նրա խոսքով` Եվրոպական ասոցացման կամ Մաքսային միության համաձայնագրով չէ, որ պետք է լուծվի Արցախի հարցը: Հայաստանին պետք է հետաքրքրի նվազագույն կորուստը, այն է` ԼՂ տարածքն ընկալվի Հայաստանի տարածքի հետ որպես մեկ միասնական տնտեսական տարածք: Այս ուղղությամբ պետք է տարվեն աշխույժ աշխատանքներ:
«Իսկ եթե հանկարծ Արցախն ընկալվի որպես Ադրբեջանի մաս, օրինակ` ըստ Ղազախստանի կամ ՄՄ այլ երկրների, միանշանակ է, որ Հայաստանն այնտեղ անելիք չունի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, որ ՄՄ-ում կարող է հաշվի առնեն Ադրբեջանի կարծիքը, պատգամավորը պատասխանեց. «Իսկ Ադրբեջանն ի՞նչ կապ ունի, եթե ՄՄ երկրները բանակցում են Հայաստանի հետ: Իսկ եթե բանակցում են Արցախի հետ, ուրեմն պետք է հրավիրեն Արցախին ու Ադրբեջանին սեղանի շուրջ»:
Արծվիկ Մինասյանի խոսքով` ցանկացած միջազգային համաձայնագիր կամ միություն լծակ է Արցախի հիմնահարցի լուծման համար:
«Դեռ վաղ է ամեն բացասական բաներ տեսնել, շատ հնարավոր է, որ շուտով հստակ երևան այն գործոնները, որոնք ցույց կտան, որ Հայաստանը չի կարող Մաքսային միությանը միանալ, և Հայաստանի իշխանությունները կարող է և հետ կանգնեն այդ որոշումից»,- նշեց նա: