Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Պաշտոնի նշանակվելուց հետո նախարար Արփինե Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով հետաքրքրվել է Սողոմոն Քոչարյանի առողջությամբ, հետևողական է եղել, որպեսզի ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես պետք է:
Այսօր ՀՀ արդարադատության նախարարը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ո՞վ էր, ի վերջո, պատասխանատու Սողոմոն Քոչարյանի՝ ծանր հիվանդության պայմաններում պատիժ կրելու համար, ասաց, որ Սողոմոն Քոչարյանի առողջության համար պատասխանատուն քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմն էր: «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը չի հետևել նրա առողջությանը: Փաստն արդեն ունենք, դրա համար չէի ցանկանա հետադարձ հայացք ուղղել, բայց ցանկացած դեպքի հետ կապված բացթողումները մենք վեր ենք հանում, որպեսզի էլ նման բացթողումներ չանենք»,- ասաց նա ՝ միաժամանակ նշելով, որ արդարադատության նախարարության հաջորդ տարվա գերակա ուղղություններից մեկը հենց բանտային առողջապահական ծրագրերի իրականացումն է: