կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-22 09:37
Հասարակություն

Կրակեմ Հրաչի դատավոր որդու ունեցվածքը. «Ժողովուրդ»

Կրակեմ Հրաչի դատավոր որդու ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «33-ամյա Դավիթ Հարությունյանը, որը 2011 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարևոր գործերի քննիչ, չնայած երիտասարդ տարիքին, բավական ունևոր է։ Ըստ իր պաշտոնական հայտարարագրի՝ Հարությունյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 16 մլն դրամ և 200 հազար դոլար։ Հարց է ծագում իսկ ինչպես է երիտասարդը հասցրել այդքան ունեցվածք կուտակել։ Նա ուսումն ավարտելուց հետո աշխատել է իրավապահ տարբեր կառույցներում հիմնականում որպես քննիչ, հետագայում էլ դարձել է դատավոր։

Ի դեպ, Հարությունյանի ամսական աշխատավարձը կազմում է 403 հազար դրամ։ Դրանից բացի՝ նա 2014-ին ունեցել է նաև այլ՝ 893 դոլարի եկամուտ։ Սակայն դատավորի կինը՝ Դուզաննա Մանթաշյանը, ավելի հարուստ է։ Նա ոչ մի տեղ չաշխատելով՝ ունի 457 հազար դոլար և 15 մլն դրամ դրամական միջոցներ։

Ու երբ հայտնի է դառնում, թե նա ում որդին է, ամեն ինչ իր տեղն է ընկնում, նա պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։