Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 9-իՆ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններին դեպքի վայրում հետևում էր ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): Հենց նրա աչքի առջև էին մի խումբ ոստիկաններ ծնկով հարվածում Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյան դեմքին ու որովայնին. գրում է «Ժողովուրդը»:
Ու Հարությունյանը, նշում է թերթը, անձամբ է տեսել, թե ինչպես է «արյունլվա» Մարտիրոսյանը, ոստիկանների ուղեկցությամբ, գնում դեպի ոստիկանական ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ը փորձել է ՊՊԾ ղեկավարից պարզել, թե ինչու էր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը գնացել Բաղրամյան պողոտա:
«Ես ընդհանրապես որևէ տեղ պատահաբար չեմ հայտնվում, այդքան բան կարող եմ ասել, և դրանով վերջացնենք: Ես, որտեղ պետք է լինեմ, լինում եմ, երբեք պատահական ոչինչ չի լինում»,- «Ժողովուրդ»-ին պարզաբանել է Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչու հենց Բաղրամյանում եղավ «ոչ պատահական» անհրաժեշտությունը: