| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանական «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դաժան ծեծի են ենթարկել թիվ 2 կալանավայրում, որտեղ նա կրում է իր պատիժը։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը. հայտնում է contact.az-ը:
Հանդիպման ընթացքում փաստաբանը տեսել է Մամեդովի գլխի և պարանոցի կապտուկները: Իր բողոքում փաստաբանը պահանջել է անմիջապես քննել Մամեդովին ծեծի ենթարկելու փաստն ու ապահովել նրա անվտանգությունը։ Ընդդիմադիրին ճնշելու հիմնական պատճառը կարող է լինել այն, որ նա պետության ղեկավարին դիմում չի գրել՝ իրեն ներում շնորհելու խնդրանքով։
Ադրբեջանական կայքը նշում է, որ միջազգային հանրությունը վաղուց պահանջում է ազատ արձակել նրան, սակայն իշխանություններն անտեսում են այդ պահանջները՝ փորձելով Մամեդովին ստիպել ներում խնդրել:
Իլգար Մամեդովը 7 տարով կալանավորվել էր 2014-ին` 2013-ին Իսմայիլիի անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: