|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 6-ին ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1994 թ. ծնված Վանիկ Մարդոյանի վարած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.05-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում` Գետավան գյուղի խաչմերուկում, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել է ճամփեզրի ծառին և հրկիզվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ` 1993 թ. ծնված Կարեն Խաչատրանը, 1991 թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993 թ. ծնված Արման Տոնոյանը, 1993 թ. ծնված Գասպար Ղուկեյանը, 1991 թ. ծնված Վահագ Ալբերտյանը և 1993 թ. ծնված Արթուր Բալյանը տեղում մահացել են:
Նյութերով զբաղվում է Ստեփանավանի քննչական բաժինը: