|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց «Երքաղլույս» ՓԲԸ-ի , Երևան քաղաքի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծին հավանություն տալու հարցը:
Հայաստանին է հատկացվում 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Նախատեսվում է Երևանի 28 փողոցներում իրականացնել հենասյուների փոխարինում, մալուխների անցկացում, էներգախնայող համակարգերի կիրառում: