|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օրեր առաջ գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ` Կոտայքի մարզի Սոլակ գյուղում:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկոյան ոչխարի հոտն արոտավայրից գյուղ վերադարձնելու ճանապարհին գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Վ. Սարգսյանին և այլ գյուղացիների պատկանող ոչխարների վրա և դրանց մի մասին հոշոտել: Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գայլերը հոշոտել են մոտ 40 ոչխար:
«18 գլուխ սատկել է, այդքան էլ` վիրավորվել: Երեկոյան անասունները որ հովիվն իջեցրել է, հոտից մի հատված առանձնացել է, ինքն ուշադիր չի եղել, մինչև զգացել են, որ մի մասը հետ է մնացել, հետ են եկել, տեսել` գայլերը հոշոտել են: Բարեբախտաբար, իրան վնաս չի եղել»,- ասաց գյուղապետը: