|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը` ժամը 03:00-ին, Լոռու մարզում գայլերը հարձակվել են Ջրաշեն համայնքի բնակիչ, անհատ ձեռներեց Մանվել Սիմոնյանի ֆերմայի վրա եւ հոշոտել ներսում գտնվող 300 ոչխարներից 110-ին:
Ջրաշեն համայնքի գյուղապետ Վարդան Ուռուսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն տեղեկացրել են համապատասխան մարմիններին: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ սա այս տարի գայլերի հարձակման առաջին դեպքն էր: Նախորդը գրանցվել էր մեկ տարի առաջ, այն ժամանակ, սակայն, գայլերը հոշոտել էին ընդամենը 6 ոչխար: