Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի` մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը: Հավաքականը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականը Բուլղարիա կմեկնի հոկտեմբերի 7-ի առավոտյան:
Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի կողմից նախապես հրավիրված 23 ֆուտբոլիստներից փաստաթղթային խնդիրների պատճառով հավաքականին չի միանա լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը: Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Միրանյանը և Իվան Մամախանովը հավաքականին կմիանան հոկտեմբերի 6-ի առավոտյան: Մնացած 19 ֆուտբոլիստներն արդեն հավաքականի ճամբարում են և սկսել են նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին:
ՀՖՖ պաշտոնական կայք