Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են մարզային հանդիպումները․ հերթական հանդիպումը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում էր, որին ներկա էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը, պատգամավորներ՝ Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Աշոտ Սիմոնյանը և այլք։
Արմավիրցիներից մեկը պատգամավորներից հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ արդյոք Սյունիքում տեղակայվեն ռուս դիտորդներ։ Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասաց․
«Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ Եվրոպացի դիտորդները հեռադիտակից բացի ոչինչ չունեն: Մի նոր, շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու՝ ըստ որի, ԵՄ-ն կարող է ոչ ԵՄ անդամ պետությունների դիտորդներ ընդգրկել Հայաստանում դիտորդություն անելու համար: Չի բացառվում, որ թուրք դիտորդներ գան Գեղարքունիքի և Սյունիքի սահման՝ ԵՄ որոշմամբ»,- Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։