|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՄԱԿ-ին մտահոգում է Նյու Յորքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տեղաշարժի սահամանափակումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ֆարհան Հաղը. հաղորդում է BBC-ն:
Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել ամերիկյան կողմին այս որոշման կապակցությամբ, եւ խնդիրը քննարկում է ամերիկացի ու իրանցի դիվանագետների հետ:
Նշենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնաց պատժամիջոցներ սահմանել Զարիֆի նկատմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Վաշինգտոնը նրան թույլ է տվել Նյու Յորք մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի ամենամյա նստաշրջանին, սակայն արգելել է դուրս գալ Միդթաունում ՄԱԿ-ում Իրանի առաքելության 6 բլոկների սահմաններից:
Հիշեցենք, որ ԱՄՆ-ը՝ որպես ՄԱԿ-ն ընդունող երկիր, համաձայնություն ունի ՄԱԿ-ի գործերով արտասահմանցի դիվանագետներին վիզա տրամադրելու մասին եւ հազվադեպ է նրանց մերժում: