կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 09:10
Քաղաքական

Սկանդալ` ԲՀԿ-ում. «Չորրորդ իշխանություն»

Սկանդալ` ԲՀԿ-ում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ ներսում սկանդալ է սպասվում: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, որ նախկինում դեմ էր սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե իրենք դեմ են այս իշխանության վերարտադրությանը, հիմա որոշում է կայացրել «կողմ» քվեարկել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանն ու սատարել «այո»-ի գործընթացին: ՄԻայն թե ԲՀԿ խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են համամիտ այդ որոշման հետ եւ ոչ բոլորն են պատրաստվում «կողմ» քվեարկել:

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ հայտարարել է. «Այն պատգամավորները, որոնք ունեն այլ կարծիք եւ հանդես կգան այլ տարբերակներով, կխախտեն կուսակցության վերադաս մարմնի որոշումը խախտելու դեպքում, մանավանդ պատգամավորների կողմից, այդ հարցը կքննարկվի»: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից սահմանադրական փոփոխություններին դեմ են Հայկ Խաչատրյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: