Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Կուբայի մայրաքաղաք Հավանա, որտեղ նա կմնա 4 օր` նախքան ԱՄՆ մեկնելը: Նշվում է, որ մեծ է Հռոմի պապի դերը` ԱՄՆ-Կուբա հարաբերությունների բարելավման գործում: Բոլոր այն քաղաքներում, որտեղ լինելու է Ֆրանցիսկոս պապը, շենքերի կոսմետիկ նորոգում են արել, լվացել են փողոցները:
Հավանա է այցելել նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներ` Հռոմի պապի հայրենակիցը, ով կմասնակցի հեղափոխության հրապարակում պապի մատուցած պատարագին: