կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-19 13:57
Հասարակություն

Տեղի ունեցավ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնի բացումը. (Տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր Էրեբունի վարչական շրջանում բացվեց Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության զինվորական ղեկավար, հայկական լեգեոնի հերոս սպա, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնը, նաև տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի«Մովսես Տէր Գալուստեան» գրքի շնորհանդեսը:

Երիտասարդական կենտրոնը ծառայելու է Էրեբունի վարչական շրջանի երիտասարդներին և պատանիներին: Կենտրոնի պատասխանատուների խոսքով`բազմաթիվ ծրագրեր են լինելու, որոնք օգնելու են երիտասարդներին`ապահովվել իրենց ժամանցը: Լինելու են ուսումնական ծրագրեր, ուսումնասիրվելու է պահանջարկը, այսինքն` ինչ խնդիրներ ունեն տարածքի երիտասարդները, ինչի կարիք ունեն նրանք, և ամեն կերպ փորձ է արվելու օգնել այդ երիտասարդներին:

«Մովսես Տէր Գալուստեան» գրքի հեղինակ Աշոտ Ներսիսյանը  Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ անչափ կարևոր է գրքի հերոսին ճիշտ և պատմական փաստերի հիման վրա ներկայացնելը, քանի որ նա արժանի գործիչ է եղել և հայրենիքի նվիրյալ: Ներսիսյանն ասաց նաև, որ գրքի ստեղծման հարցում մեծ ներդրում է ունեցել Մովսես Տեր-Գալուստյանի որդին` Վազգեն Տեր-Գալուստյանը. նա ամբողջությամբ տրամադրել է հոր արխիվը  և մենագրության ստեղծման հարցում մեծ աջակցություն ցուցաբերել:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Մովսես Տեր-Գալուստյանի որդին,  Սփյուռքի և ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ:

Նշենք նաև, որ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնի ստեղծումը և «Մովսես Տէր Գաուլստեան» գրքի  լույս ընծայվելն իրականություն դարձան լիբանանահայ բարերար  Ալեն Թաբուրյանի շնորհիվ:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 \"\"