կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 20:06
Սպորտ

Մայրաքաղաքում տեղի ունեցավ Օլիմպիական ավանի բացումը

Մայրաքաղաքում տեղի ունեցավ Օլիմպիական ավանի բացումը

ՀԱՕԿ-ի 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում  Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում այսօր տեղի ունեցավ օլիմպիական ավանի բացումը:  

Օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի համար նախատեսված կառույցի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ ծառուկյանը,  Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ շեյխ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահը, ինչպես նաև մի շարք մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Օլիմպավանի բացման կարմիր ժապավենը կտրեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն, և Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ շեյխ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահը:

ԵՕԿ նախագահը նաև նվեր հանձնեց Գագիկ Ծառուկյանին

«Ես այստեղ էի նաև նախորդ տարի, ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ: Չեի հավատում, որ 1 տարում օլիմպավանն արդեն պատրաստ կլինի: Շնորհավորում եմ 25 ամյակի կապակցությամբ»,ճ-ասաց Հիկեն:

Եվս 2 մասնաշենք շահագործման կհանձնվի հաջորդ տարի: