Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուսիա Ժամկոչեանը պատմել է, որ 1915 թվականի հունիսի 5-ին Օհան և Ներսես վերդապետներին և ևս 15 եկեղեցականի Թոգաթի բերդում սոսկալի տանջանքների ենթարկելուց հետո թուրքերը փորել են նրանց աչքերը, կտրել քթերն ու ականջները, այնուհետև՝ այրել: Թուրքերը հարձակվել են գաղթական հայերի վրա, ստիպել հանել հագուստները, այնուհետև դրանք վաճառել քրդերին և, հայերին բոլորովին մերկ թողնելով, հեռացել:
1915 յունիս 5. Օհան եւ Ներսէս վարդապետները եւ ուրիշ 15 եկեղեցականներ Թոգաթի բերդին մէջ սոսկալի տանջանքներու ենթարկելէ յետոյ, աչքերնին փորեցին, քիթ ու ականջներնին կտրելէ վերջ քարիւղով այրեցին: Յուլիս 12. Գըրգ-Կէօզի մօտ Զուգուր–Պաղչէ 25 ձիաւոր թիւրքեր յարձակեցան, ստիպեցին որ հագուստնիս հանենք, մեր աչքերուն առջեւ քիւրդերուն ծախեցին եւ մեզ մերկ քալեցուցին:
Յուլիս 13. Ֆըրընճըլարէն 4 ժամ անդին Գանլը-Տէրէի Զրաւիքան ցեղի պետը Հաճի-Պէտրի իր մարդերովը յարձակեցաւ, եւ այրերը զատելով մեր ներկայութեանը դաշոյններով, դանակներով մեռցուցին, ու միւս կողմէ, կիներուն, մանուկներուն ստիպեցին որ, Բատիշահըմ չօգ եաշա, պօռան։
Յուլիս 15. Րէճէպ լերան վրայ Սամսոնցի երիտասարդ աղջիկ մը ժանտարմաներուն անձնատուր չըլլալուն համար հրապարակաւ 25-30 մարդոց կողմէ պղծուեցաւ, եւ յետոյ մօտակայ երկու ծառերու գագաթները իրարու միացնելով աղջիկը գլխիվար ոտքերէն կախեցին, ծառերու բաժնուելովը յառաջ եկած առաձգական ուժէն խեղճը երկու բաժնուեցաւ. եւ ես ասիկա աչքովս տեսայ:
Օգոստ. 6. Ուրֆայէն 10 ժամ անդին, 800 հոգիէ բաղկացած մեր կարաւանը– բոլորը կնիկմարդ, ոստիկաններու կողմէ մերկացուեցան. արեւին այդ սոսկալի տաքին բացարձակապէս մերկ քանի մը օր քալեցինք:
Կ. Գաբիկեան, Եղեռնապատում, փոքուն հայոց և նորին մեծի մայրաքաղաքի Սեբաստիոյ, 1924, Պոսթըն, 604 էջ, էջ 508–509: