|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վերջին տարիներին հանրապետությունում գրանցվել է ընտանեկան բռնությունների թվի աճ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով՝ այս ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մարդկանց իրավագիտակցությունն է բարձրացել, և նման դեպքերի մասին չեն խուսափում բարձրաձայնել ու դիմել իրավապահներին:
Համաձայն ոստիկանության վիճակագրական տվյալների՝ 2015 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որոնցից 150-ով քրեական գործեր են հարուցվել, իսկ 2014 թվականին դեպքերի քանակը եղել է 678, հարուցվել են 76 քրեական գործ: 2015-ին արձանագրվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնության 471 դեպք, թեև նախորդ տարի այդ թիվը 410-ն էր: Եվ եթե 2014-ին գրանցվել է կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության՝ 6, ապա այս տարի`15 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ 65 բռնության դեպք է գրչանցվել, նախորդ տարի՝ 62, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 106 դեպք, նույնքան էլ` նախորդ տարի:
Նշենք, որ 2013 թվականին ոստիկանությունում ստեղծվել է ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն: