|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը վերջին օրերին նվազել է: Yerkir.am-ի հետ զրույցում սահմանամերձ Այգեպար և Մովսես համայնքների ղեկավարները հայտնեցին, որ անցած շաբաթ կրակոցները հաճախակի չեն եղել:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին շատ քիչ են կրակել: «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Իսկ էն քանի օրը, որ տենց ակտիվացել էին, երկու ամիս հանգիստ մնացածի տեղն էին հանում: Երեք օրում էնքան կրակեցին, որ երկու ամսվա տեղը հանեցին»,- ասաց նա:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ևս ասաց, որ սահմանին հիմնականում հանգիստ է: «Ընդհանուր առմամբ, քիչ են կրակոցները վերջին օրերին: Մենակ երեկ է մի քանի կրակոց եղել իրենց կողմից, բայց մերոնք շան տեղ չեն էլ դրել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»,- նշեց գյուղապետը: