Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թվում է, թե 2018-ին Արցախյան շարժումը չկար քաղաքական օրակարգում, մտովի գնացեք 2018 թվական. հրապարակում արցախյան կարգախոսեր չկային․ Ազատության հրապարակում քաղաքացիների հետ քննարկմանն ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
«Սոցիալական հենքի վրա գալիս ես իշխանության, բայց մտքում կոդավորված ունենալով արցախյան հարցն այս կործանարար ճանապարհով տանելու ներքին համոզում»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ ասաց, թե պատրանքներն այն մասին, որ Ադրբեջանը փոխվել է կամ կփոխվի, պատրանքներ են, ոչ ավելին։
«Ուստի մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանի հետ իբր խաղաղության հասնելու հեռանկարը հավասարազոր է հայկական պետականության չգոյության», - ասաց Վարդան Ոսկանյանը։