|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, երկրի անվտանգության հարցեր, հանրապետության նախագահը ներկայացրել է իր մոսկովյան այցի մանրամասները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը պատասխանեց նաեւ սահամանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին:
«Փաստն այն է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ կա կոնսոլիդացիա: Եւ գոնե պառլամենտում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը գտնում է, որ բարեփոխումներն անհրաժեշտություն են»: Լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում ժողովրդի ու հասարակության կարծիքը կարեւոր չէ՞, հաշվի առնելով «Ոչ»-ի շարժումը, Շարմազանովն ասաց. «Քաղաքական բոլոր ուժերին ծնողը, ստեղծողը, ուժ տվողը ժողովուրդն է: Իսկ ո՞վ է ասել, որ «Ոչ»-ի շարժումը ժողովուրդն է, նախագահի հետ բարեփոխումները քննարկողները` չէ: Բոլորիս էլ ծնել է ժողովուրդը: Եւ վերջում ժողովուրդն էլ որոշելու է բարեփոխումների հարցը: Ինչպես հայտնի հռետորն է ասում`Սահմանադրական բարեփոխումների գնացքն այլեւս գնացել է, եւ բոլորը պետք է իրենց տեղն ու դերը գտնեն այդ գնացքում»: