Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի պաշտոնական պատվիրակությունները, տարբեր մակարդակներով, շարունակում են գնալ Հայաստան՝ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ։
Ձևակերպված նպատակը՝ դիրքորոշումների ճշգրտումն է և Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ մանրամասներ իմանալը։
Միանգամից ասեմ՝ անիմաստ նախաձեռնություն, ժամանակի կորուստ և ինքնախաբեությամբ զբաղվել։
ՀՀ իշխանությունը՝ Նիկոլից մինչև խորհրդարանական մակարդակ և՛ Արցախի հարցով իր դիրքորոշումն է արտահայտել և՛ իր անտարբեր վերաբերմունքը արցախցիների ճակատագրի վերաբերյալ։
Արցախի հարցով նշաձողի իջեցումից մինչև Արցախը՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողների հետ հանդիպում/քննարկումները ոչ միայն ընկալելի չեն, անհասկանալի, այլ վտանգավոր։
Վերջապես հասկացեք՝ դրանք պարզ, մատչելի, հստակ ձևով ի լուր բոլորիս ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս են համարում, բանակցություններն այդ տրամաբանության ներքո են, դա տեսանելի է ընթացող պրոցեսից, էլ ի՞նչ լեզվով պետք է ասեն, որ վերջ դնեք ձեր անուղղելի լավատեսությանը և զբաղվեք իրական օրակարգերով»։