|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ֆուտբոլ +» շաբաթաթերթին հայտնի է դարձել, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել: Այս մասին շաբաթաթերթին հայտնել է «Արարատ»-ի գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը:
«Արարատ» ակումբը պաշտոնական նամակ է ստացել «Հրազդան» մարզադաշտից, որում տեղեկացվում է, որ «Հրազդանը» սնանկ է ճանաչվել, չի կարող խաղադաշտը նախապատրաստել եւ սպասարկել «Արարատ»-ի խաղերը եւ առաջարկել է խզել գործող պայմանագիրը:
Հիշեցնենք, որ նոր մեկնարկած առաջնության վերջին տուրում «Արարատ»-ը սեփական հարկի տակ հանդիպումն անցկացրեց ավանի ակադեմիայի մարզադաշտում: