կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-11 16:11
Իրավական

ԲՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել

ԲՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել

ՀՀ Վճռաբեկ դատարանի` 29.05.2013թ. որոշմամբ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել. հայտնում է ՎՏԲ բանկի պաշտոնական կայքը:

 

2010 թվականի նոյեմբեր ամսից «ՎՏԲ-Հայաստան» բանկը բանակցություններ էր տանում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ: Սկսած 2011 թվականի նոյեմբերից` «ՎՏԲ-Հայաստան» բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:

 

Տիգրան Ստեփանյանի կողմից բանկի առջև ունեցած պարտավորությունների չկատարման կապակցությամբ 10.09.2012թ. «ՎՏԲ-Հայաստան» բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

 

Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում: