|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 23-ին արտագնա խորհրդարանական լսումներ կլինեն թանգարաններից որեւէ մեկում, հավանաբար`Կոմիտասի նորաբաց թանգարանում: Լսումների թեման է «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին»` կառավարության ներկայացրած նախագիծը: Այն նախատեսում է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն թանգարանների, թանգարանային գույքի ոչ պատշաճ պահպանման համար: Հարցն այսօր քննարկվում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովում:
«Սա այն օրենքներից է, որ անպայման պիտի խորհրդարանական լսումներ անցնի`մինչեւ ԱԺ լիագումար նիստերի դահլիճ հասնելը»,- իր կարծիքը հայտնեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Դավթյանը:
Հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցիչ, փոխնախարար Արեգ Սամուելյանը, համաձայնեցին նրա հետ: