Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոլդովայի Ազգային բանակի զենքի ու զինամթերքի` արտասահման վաճառքի փաստը մտահոգել է երկրի խորհրդարանականներին, որոնք երեկ հարցեր են ուղղել պաշտպանության նախարար Վիտալիե Մարինուցային. տեղեկացնում է News Moldova-ն:
Մասնավորապես` խոսք է գնացել սեպտեմբերի 13-ին Լիբիայից Մոլդովա ժամանած բեռնատար ինքնաթիռի մասին, որն իբր բեռնվել է Հայաստանի համար նախատեսված զինամթերքով: Նախարարը վստահեցրել է, որ գործարքը եղել է բացարձակապես լեգալ եւ համապատասխանել է միջազգային նորմերին, սակայն հարցուպատասխանի ժամանակ պարզվել է, որ բեռի փոխանցման ժամանակ որեւէ միջազգային դիտորդ ներկա չի եղել:
Մարինուցան հրաժարվել է տալ գնորդի անունը` նշելով միայն, որ խոսքը «փակ տենդերի» մասին է: Պատգամավորների հարցին, թե կարո՞ղ է ժամկետանց զինամթերքը կիրառվել ռազմական գործողություններում, նախարարը պատասխանել է ոչ: Իսկ երբ նրան հարցրել են, թե հնարավո՞ր է վերանորոգել հին զենքը, նա հարցն անպատասխան է թողել: Մարինուցան չի կարողացել պատասխանել նաեւ հարցին, թե ո՞վ է զենքի վաճառքի մասին որոշում կայացրել, եւ կա՞ նման պայմանագիր Ուկրաինայի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Մոլդովայի հետ գործարքը եւ նշել, որ Հայաստանը երբեք հին զենքով չի համալրում իր զինանոցը: