|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերադարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազգային հանրությունը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց.
-Դա ինչպե՞ս է պատահել:
-Տիկի՛ն Ալավերդյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության, համապատասխան կառույցների անդեմ, կրավորական, ընդամենը հայտարարությունների մակարդակով արձագանքը:
-Երբ է լինում կոշտ արձագանք, երբ շահագրգիռ պետությունը բարձրացնում է այդ հարցերը ոչ թե որպես անհասցե հայտարարություն, այլ կոնկրետ հարցը դարձնում է օրակարգային բոլոր հարթակներում: Հիմա, քանի որ պետությունը ինքը չի անում դա, միջազգային հանրությունը հանդես է գալիս ընդհանուր, կոնվենցիաներից բխող, ՄԱԿ-ի կանոնադրություններից բխող հայտարարություններ: Հետո, ինչ սպասել միջազգային հանրությունից, երբ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում գերիներին: Նման՝ անգամ թշնամու համար անհասկանալի դիրքորոշումները հիմք են տալիս միջազգային հանրությանը բավարարվել կրավորական, այո, ճիշտ նշեցիք, անդեմ հայտարարություններով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: