|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզում տեղակայված մարտական հենակետերից մեկում հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված Գոռ Գևորգյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ Գևորգյանը ստացել էր որովայնի թափանցիկ վիրավորում, վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վերքեր:
Բժիշկները Տավուշում վիրավորված մեկ այլ զինծառայողի՝ Գարիկ Լալայանի վիճակը նույնպես գնահատում են բավարար: Ասատուրյանի խոսքով՝ ներկայումս հոսպիտալում ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա:
Հիշեցնենք, որ հակառակորդի կրակահերթի հետեւանքով վիրավորված զինծառայողներին նախ տեղափոխել էին Բերդի հոսպիտալ, հետո՝ Երևան: