|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 26-ին Ստեփանակերտի հոսպիտալից Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողներից մեկի՝ շարքային Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխա, հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Մեզ հայտնեցին որ նույն օրը Երևան տեղափոխված պայմանագրային զինծառայող, սերժանտ Ալեքսեյ Ավանեսյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն: Ավանեսյանը վիրավորվել էր Արցախում՝ հակառակորդի կողմից: Կենտրոնական կլինիկական հոսպիտալում զինծառայողին վիրահատել էին՝ ամպուտացնելով նրա ստորին վերջույթը:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանն էլ գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին: Քննության տվյալների համաձայն՝ նա վիրավորում է ստացել ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Հիշյալ գործով մեկ մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: