Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրամիության երկրները պետք է որքան հնարավոր է արագ սկսեն համատեղ բնական գազ գնել՝ տարածաշրջանում բորսայական գների իջեցման համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»։
«Այժմ եկել է նաեւ գործողության մեջ դնելու գազի մեր համատեղ գնման մեխանիզմը։ Դա լինելու է կամավոր, բացի այն ծավալներից, որոնք համապատասխանում են անհրաժեշտ պաշարների 15 տոկոսին, եւ որոնք պետք է լինեն պարտադիր համատեղ սակարկությունների առարկա։ Շատ կարեւոր է, որպեսզի մենք իջեցնենք այդ գները՝ ապահովելով մատակարարման հուսալիությունը»,- ասել է Միշելը Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստի իր ելույթում։
Նրա խոսքով՝ Եվրոպան նաեւ պետք է շարունակի ակտիվորեն համագործակցել եւ բանակցել կարեւոր դաշնակիցների հետ, ներառյալ ԱՄՆ-ը եւ Նորվեգիան։ Այդ երկրների հետ բանակցությունների արդյունավետությունից կախված կլինի մեր տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը։
«ԵՄ-ի բարգավաճումը եւ տնտեսական անվտանգությունը նաեւ գործընկերների բարգավաճման եւ տնտեսական անվտանգության բանալին է։ Այդ բանակցությունները պետք է սկսվեն անհապաղ»,- ասել է Միշելը։