կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-06 15:11
Հասարակություն

Հաճախ կորսվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատգամը. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս

Հաճախ կորսվում է  Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատգամը. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս

Yerkir.am-ը հաղորդում է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը. «Սուրբ Ծննդյան  այս հոգենորոգ օրը մենք ցավ ի սիրտ պիտի անդրադառնանք նաև, որ ժամանակակից կյանքի բազմահոս, հակասական զարգացումներում աշխարհիկացման, համահարթեցման հոսանքներում, մրցակցության անհոգի վազքերում հաղորդակցության նոր հնարավորությունների ահռելի տարածքներում հաճախ կորսվում է  Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատգամը։ Քարոզվում են իրական արժեքների վտանգավոր նմանակումներ՝ պարպված աստվածասիրության ու մարդասիրության ճշմարիտ գաղափարներից և կառուցված ազատության ու իրավունքների սխալ ընկալումների ու մեկանաբանությունների վրա։ Կանգնած ժամանակների այս նոր իրողությունների ու փոփոխությունների դեմ-հանդիման՝ մենք ամուր պիտի մնանք ի Քրիստոս մեր հավատքի մեջ։ Վերարժևորելով մեր անցյալը, ընտրելով նորոգությունը,  հավատավոր մեր ժողովրդի ներկայությունը  եկեղեցիներում՝ աղոթական  ու նվիրական զգացումներով, հոգևոր խոնարհումը մանուկ Հիսուսի սնարի առաջև   մեր համընդհանուր  պատասխանն է Քրիստոսով ապրելու, Քրիստոսով  նորոգվելու, Քրիստոսով հարատևելու աստվածային կանչին։ Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, Քրիսոտոսի շնորհառատ Ծննդյան այս օրը վերստին ամրապնդվում ենք հաստատակամությամբ, որ առավել վճռական պիտի լինենք քրիստոնեական մեր ինքնության վկայության մեջ։ Ազգային մեր կյանքը կառուցենք սիրո, համերաշխության հիմերի վրա։  Միաբանված լինենք մեր հոգևոր արժեքներով, մեր հավատքով, մեր սրբազան հայրենիքի և մեր սուրբ եկեղեցու շուրջ։ Քրիստոս իր ծնունդով ուղենշեց  միմյանց ու Աստծո հետ միավոված մնալու մեր ճանապահը։ Ընթանաք այդ ճանապարհով»։