կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 16:50
Մշակույթ

Բաքուն սպառնում է պատժել Կազարնովսկայայի ղարաբաղյան համերգի հանդիսատեսին

Բաքուն սպառնում է պատժել Կազարնովսկայայի ղարաբաղյան համերգի հանդիսատեսին

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» կընդգրկի այն արտասահմանցիներին, ովքեր Ստեփանակերտում ներկա կլինեն ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի համերգին: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Նշենք, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին և նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հիշեցնենք, որ Կազարնովսկայան պերսոնա նոն գրանտա է ճանաչվել Ադրբեջանում. հուլիսի 2-ին նա արդեն մեկ անգամ համերգ է տվել Ստեփանակերտում:

Ի դեպ, իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն ևս ներկա կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք` Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Մարչիանոն նշել էր, որ իրեն ամենևին էլ չի հուզում այն փաստը, որ այդպիսով կարող է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնվել: